Երկրաշարժի պատճառով Կիրովականի մեր տան քանդվելուց հետո տեղափոխվեցինք տատիս ու պապիս մոտ՝ Տավուշի մարզի խուլ գյուղերից մեկը։ Տեղափոխվել էինք իբր թե ժամանակավոր, բայց էն մնալն էր, որ մնացինք։ Ուստի լրիվ մանկությունս, ինչպես նաև դեռահասությունս գյուղում է անցել։ Հաճախ էի պապիկիս հարցնում, թե ինչի են հենց էդ գյուղում իրենք հաստատվել, բայց հստակ պատասխան միշտ էլ չեմ ստացել։ Ուղղակի ասում էր՝ որ եկանք Հայաստան, մեզ ստեղ բերեցին։ Թե ո՞վ բերեց ու ո՞նց, էդպես էլ մանրամասն չիմացա։
Մինչև չորս տարեկանս միշտ տատիս հետ եմ եղել։ Հիշում եմ՝ տատս ուր գնում էր, ինձ իր հետ էր տանում։ Ում տուն որ գնում էինք, բերում մի թուղթ ու մատիտ էին դնում դիմացս, ու ես ժամերով իրենց չէի անհանգստացնում։ Ինձ համար նստում խզբզում էի, մինչև տատս վերջացներ իր զրույցն ու գնայինք տուն։ Ամենաշատը սիրում էի Ռոզինի տուն գնալ, որովհետև նրա տված մատիտը յուրահատուկ էր։ Թղթի ու մատիտի հետ մի բաժակ ջուր էր տալիս Ռոզինը։ Հենց թրջում էի մատիտի ծայրը, գույնը փոխվում էր, ես էլ դրանից հրճվում էի։ Քանի-քանի անգամ ոտքս մի «փափուջը» դրած ուզեցել եմ էդ մատիտը մեր տուն տանել, բայց էդ կինը չէր տալիս։ Տատիս ասում էր՝ բա որ տանի ու մյուս անգամ գաք, ես ինչով պիտի զբաղեցնեմ էս էրեխուն։ Հետո որ մեծացա, էդ կինն ինքն իր ոտքով մատիտը բերել էր մեր տուն՝ ինձ նվիրելու, բայց դե էլ ինձ էն առաջվա հրճվանքը չէր պատճառում։ Եսիմ ինչ արեցի, կորավ-գնաց։
Չորս
տարեկան էի, տատս գնաց ԱՄՆ։ Մի ամիս անց էլ հայրս գնաց։ Ձմեռ էր։ Էդ օրերը
մոտավորապես էսպես են տպավորվել մոտս. առավոտյան արթնանում էինք ( ոնց
չէի սիրում ես էդ առավոտները, որովհետև ցուրտ էր լինում), թեյում, հետո
տաք-տաք հագնվում ու պապիկի հետ դուրս գալիս քայելու։ Մեր տներից ներքև
երկու հատ լիճ կար, կողքով էլ Դեբեդ գետն էր հոսում։ Գետի կողքով քայլում
էինք, լճերը շրջանցում ու վերադառնում տուն։ Մինչև հասնում էինք, մեր
քնելու ժամն էր գալիս։ Ես էլ զզվում էի էդ քնելուց ու միշտ մամայի հոգին
ուտում էնքան, որ ջղայնանում էր վրաս, ես էլ նեղացած պառկում էի ու քրոջս
խոսացնում։ Մաման էլ հա գալիս գլխներիս վերևը կանգնում էր, որ չխոսեինք ու
քնեինք։ Քույրս խելոք էր, շուտ քնում էր, ես հազար անգամ շուռումուռ էի
գալիս ու մի կերպ վերջը քնում։ Երեկոյան էլ էլի թեյ-մեյ խմելուց հետո մաման
նստում լամպի լույսի տակ շորեր էր գործում մեզ համար, պապիկը բացմոցին
թիկնած դիմացի պատին կամ առաստաղին էր նայում անվերջ, ես ու քույրս էլ
վառարանի մոտ նստած խաղ էինք անում կամ էլ պապիկի ջանին
ընկնում-ներվայնացնում։ Հետո էլի քնի ժամն էր գալիս, էլի քույրս աչքերը
փակելուն պես քնում էր, ես էլ մթության մեջ հազար ու մի երևույթներ էի
պատկերացնում, ինքս ինձնից վախենում, հետո չգիտեմ ոնց՝ քնում։
Էդպես վեց ամիսն անցավ։ Հունիսյան մի առավոտ էլ աչքերս բացեցի ու պապայի ձայնը լսեցի։ Քնաթաթախ իջա անկողնուցս, բոբիկ-բոբիկ տպտպացնելով գնացի դուրս ու ի՞նչ տեսնեմ. պապան, մաման ու պապիկը բակում նստած սուրճ են խմում, պապան ուրախ-ուրախ ինչ-որ բան ա պատմում նրանց։ էնքան անսպասելի էր պապային նորից տեսնել, ուրախությանս չափ ու սահման չկար։ Նախքան նրա գալը մամային ինչքան հարցնում էինք՝ պապան ե՞րբ ա գալու, ասում էր՝ շուտով։ Հարևաններն էլ ինձ ու քրոջս համոզում էին, որ պապաս էլ չի գալու։ Ասում էին՝ Ամերիկա գնացողները հետ չեն գալիս։ Իմ գլուխն էլ ինչ որ չափով մտել էր նրանց ասածները։ Մի խոսքով՝ էդ օրը պարտքս համարեցի մեր փողոցում կանգնել ու անցող-դարձողին ասել՝ պապաս եկել ա։ ։D Աննկարագրելիորեն հաճելի էր նրանց զարմացած դեմքերը տեսնելը։ Հիշում եմ՝ մի ծեր կին էլ չհավատաց ու ինձ մի կողմ հրելով՝ մտավ բակ, որ համոզվեր իրո՞ք պապան եկել էր, թե՞ չէ։
Էդ ամառն ամենաուրախ ամառներից էր։ Ճիշտ է, երեկոներն ահավոր մութ էին ու շատ շոգ, բայց շատ երջանիկ էինք բոլորս։ Հետո արդեն եկան երկար ու ձիգ անտանելի օրերը, երբ պապիկն անկողնային հիվանդ էր։ Գյուղի բժիշկն էլ սխալ եզրակացություններ էր արել։ Հետո պարզվեց, որ պապիկն ինֆարկտ էր տարել, ու բոլորը զարմանում էին, թե ոնց էր էդքան դիմացել։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Առանց պապիկի օրերը ձանձրալի էին, ախր շատ էինք կապված նրա հետ։ Մի օր էլ վերջապես ասին, որ կարելի է տեսակցության գնալ, բայց ընդամենը երկու հոգու։ Պապան էլ որոշեց հորաքրոջս տղաներին տանել սկզբում, մեզ էլ մի ուրիշ օր։ Ես ու քույրս չդիմացանք ու նստեցինք լացեցինք, թե՝ չէ ու չէ, մենք էլ ենք ուզում պապիկին տեսնել։ Վերջը ասին՝ լավ, դե ուրեմն տղաներին մյուս անգամ կտանեն, իսկ մեզ՝ սկզբում։ Էն էլ տղաներն էլ սկսեցին տզզալ, թե՝ մենք էլ ենք պապիկին կարոտել։ Չորս-չորս տնեցիների դեմը կանգնած լացում էինք, մինչև պապան որոշեց բոլորիս էլ տանել։ Հիվանդանոցում միջանցքով վազում էինք անհամբեր՝ ամեն մեկս ուզելով առաջինը հասնել, իսկ պապիկը մեզնից շատ էր ուրախացել էդ հանդիպումից։
Պապիկը բուժվեց։ Հետո մաման էր վատառողջ։ Կյանքիս ամենավատագույն օրերն էին… Ապրելու հույսը կորցրել էր մաման, պապան իրեն կոտորում էր՝ ասելով, որ դիագնոզները ճիշտ չեն։ Չգիտեմ՝ ինչու էր էդպես կարծում, բայց փաստորեն ինքը ճիշտ էր։ Պապան երբեք հույսը չի կտրում ու միշտ հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու։
Աշնանը մամային վերջնական ստուգման պիտի տանեին, իսկ մաման արդեն չէր ուզում ոչ մի տեղ գնալ, ասում էր՝ մի ամիս է մնացել, թողեք մնամ էրեխեքիս հետ։ Հիշում եմ՝ տատս ինձ ու քրոջս կանչեց մի կողմ թաքուն ու հրամայեց հանկարծ մամայի մոտ չլացել։ Հրաժեշտի պահին մի կերպ արցունքներս խեղդում էի, որ չլացեի։ Մինչ այդ էլ մաման արտասվելով նայում էր մեզ, իսկ ես խուսափում էի մամայի դեմքին նայելուց, որովհետև հենց նայեի, էլ ինձ զսպել չէի կարողանալու։ Հիմարի պես փորձում էի ժպտալ ու ուրախ ձևանալ։
Գնալուց առաջ մաման հինգ դոլլար էր տվել։ Էդ տարիներին հիմնականում ռուբլին էր գործածվում, ինչքան հիշում եմ, ու ինձ թվում էր, թե հինգ դոլլարը մեծ փող էր։ Էնքան էի ձեռքումս պահել, որ քրքրվել էր։ Մի օր տատս ասեց՝ էդ տուր ինձ, ես քեզ նորը կտամ։ Սուգ ու շիվան կապեցի, թե՝ չէ, իմ փողին ձեռք չտա՛ք։ Մամայից մնացած միակ բանն էր էդ փողը, դրա համար սուրբ-սուրբ պահում էի։ Կյանքիս մեջ միակ դեպքն է եղել, որ մոտիս գումարը չեմ ծախսել։ Հետո կարծեմ մամային վերադարձրեցի…
Էդպես մի քանի շաբաթ տատիկի տանը մնացինք, մինչև պապան ու մաման վերադարձան ուրախ լուրերով։ Էդ ընթացքում դպրոց չէինք գնացել. քույրս տառերի մեծամասնությունը տանը սովորեց։ «Դ» ու «թ» տառերն էլ ես էի նրան սովորեցրել, մինչ տատիկը գործ էր անում, ես էլ ինքս ինձնով հպարտանում էի, որ տատիկի գործն իբր հեշտացրել էի։ ։D
Հետո եղբայրս ծնվեց ու ամեն ինչ կարծես նոր հունով սկսվեց։
Մի խոսքով, ինձ միշտ թվում է՝ մանկությունս երկար է եղել, շատ երկար, ու ինչքան հիշում եմ, հիշվում է…
Մի քիչ խառը ստացվեց, բայց դե… ինչևէ։

No comments:
Post a Comment