( Collapse )
Մաման
անընդհատ զանգում, ասում էր՝ փոխանակ բոլորով գաք մեր տանը մնաք, մորքուրի
գործը քի՞չ ա, դուք էլ դոբավկա եք էդտեղ. էդ փոշիների մեջ ի՞նչ եք անում։
Մորքուրին ասում էինք՝ մամային համոզեր, ու ամեն անգամ մեր մնալը երկարում էր։ Ճիշտ է, առաջին անգամ տուն գնալուց մորքուրենց մոտի գրադարանից ամառվա համար հանձնարարված գրքերը լրիվ վերցրել էի ու հետս տարել, բայց էդպես էլ մնացին սենյակիս պատուհանի գոգին շարված, որովհետև ամեն առիթի դեպքում նստում էի մեքենան ու գնում տատիկենց գյուղ։ Մերոնց տեսնում էի սար գնալու ժամանակ։ Էդ ամառ, եթե ոչ ամեն շաբաթ, երկու շաբաթը մեկ ընտանիքներով գնում էինք սար։ Հավես էր… Մեկ էլ տուն գնում էինք էն ժամանակ, երբ մերոնք Երևան էին գնում։ Ինչ աչքս բացել եմ, մերոնք միշտ խոսել են տեղափոխվելու մասին։ Ամեն անգամ էն ա հա տեղափոխվում էինք քաղաք, բայց մի բան հետ էր պահում, չէինք գնում։ Էդ տարի էլ պիտի իբր ԱՄՆ գնայինք, էն էլ Իրաքի պատերազմն սկսվեց ու լրիվ պլանները ձախողվեցին։ Պապան էլ որոշում կայացրեց, որ հերիք է ինչքան համբերել է, վերջ, տեղափոխվում ենք Երևան։ Ես լրիվ հույսս կորցրել էի, ասում էի՝ հեսա մի բան կլինի, չենք գնա։ Էն էլ մաման մի իրիկուն զանգեց, ասեց, որ մեր թղթերը դպրոցից վերցրել է, հաստատ տեղափոխվում ենք։ Մնացի բերանս բաց։ Բայց էն ինչ ուրախանալ էի ուրախացել, որ էլ էդ դպրոցը չէի գնալու։ Քննությունների ժամանակ տնօրենն ու ուսմասվարն ահագին լարված էին հետս։ Չուզելով էի դասի գնում, ոչ մեկի երեսը տեսնել չէի ուզում ու միշտ թթված դեմքով էի, ինչպես առաջին նկարում, որը նկարվել ենք դպրոցի վերջին օրը, քննություններից հետո։
Հետո մեր դասարանի երեխեքն իմացել էին, որ պիտի գնայինք, մի օր հանկարծակիորեն հայտնվեցին մեր տանը։ Եկել էին ինձ հաջող ասելու։ Ինձ որ մնար, առանց իրենց տեսնելու էլ կգնայի։ Դեռ դասերի ժամանակվանից անհամբեր սպասում էի, թե երբ պիտի քննությունները հանձնհեինք, պրծնեինք, որ էլ ոչ մեկին չտեսնեի։ Դասի էի գնում՝ նախօրոք թթված դեմք ընդունելով ու ինքս ինձ խոստանալով, որ ոչ մեկի հետ չէի խոսելու։ Ու էդքանից հետո դասընկերներս ռիսկ էին արել գալ ինձ հաջողություն մաղթելու։ Սրտանց ուրախացել էի, ճիշտն ասած։ Էդ օրն անընդհատ ասում էին՝ ինչ լավ ա՝ ժպտում ես, վաղուց քեզ ժպտալուց չենք տեսել։ Փաստորեն նկատել էին…
Էդ ամռանը մորքուրենց թաղի էրեխեքի հետ մեծ քեֆ կազմակերպեցինք, որ արտակարգ անցավ։ Մինչ լուսաբաց երգում-պարում էինք։ Վերջին անգամ հավեսով պարել եմ էդ քեֆին։ Էն էլ ո՞վ… ե՛ս, որ պարել չեմ սիրում։ Էնքան էի պարել, որ կարմիր բողկ էի դարձել։ Երնեկ էն ժամանակվա իմ հավեսին։
Քեֆի հաջորդ օրը վերադարձանք տուն, որ արդեն եղած-չեղածը դասավորեինք ու գնայինք Երևան։
Իմ ամենահավես արձակուրդն էր, որ ապրում էի սպասումներով, հավեսով, ուրախ ու զվարթ։ Դրանից հետո թեև շատ արձակուրդներ եմ ունեցել, բայց ոչ մեկն էդ ամառվան չի հասնի։ Հարազատների հետ ուրիշ էր, էլի։
Նոր նկատեցի, որ դա իմ վերջին ամառն էր Հայաստանում…

No comments:
Post a Comment