Իմ ամենամեծ նվաճումը, ինչքան էլ տարօրինակ թվա, համարում եմ կարճ ժամանակում քիմիա սովորելս։ ։)
Գյուղի դպրոցում քիմիայի դասերին բացարձակապես մատների արանքով էինք նայում, քիմիայի խնդիր լուծելն ի՞նչ էր-չգիտեինք։ Որ գնացի Քվանտ վարժարան, քիմիայի հենց առաջին դասին ուսուցչուհին 10 հատ խնդիր ու 20 հատ թեստային վարժություն հանձնարարեց քիմիայի շտեմարանից։
Գնացի տուն, պապայի հետ գնացինք գրախանութից գիրքն առանք, եկա սիրուն նստեցի, որ տնայինս անեմ, ոչ մի կերպ խնդիրները լուծել չկարողացա։ Որն էլ լուծել էի, հետո պարզվեց, որ սխալ ձևով էի արել։ Էդտեղ լեզուս կծեցի։
Հաջորդ դասին էլ բոլորը սիրուն լրիվ գրած եկել էին դասի. ես ինձ ահավոր անգետ զգացի։ Մի երկու դաս հետո էլ դասի գնալ չէի ուզում, մերոնց համոզում էի, որ էդ իմ խելքի բանը չի։ Ամբողջ շաբաթ-կիրակիս լացուկոծով անցավ, մինչև երկուշաբթի օրը սևերեսի պես ահավոր ամաչելով՝ մի կերպ մոտեցա ուսուցչուհուս, որ հարցնեի, արդյոք մասնավոր պարապո՞ւմ է ինքը, թե՞ ոչ։ Ինքն էլ խիստ կին էր, մի քիչ վախենում էի։ Ջղայն տոնով ասաց՝ ես էստեղ ընդամենը դասատու եմ, ծնողներիդ ասա, թող տնօրենի հետ խոսեն։ Ավելի վատացա, բայց հաջորդ օրը պապան եկավ, որ տնօրենի հետ խոսեր, էն էլ տեղում չէր։ Ուսմասվարի հետ խոսեց, նա էլ ասաց՝ խնդիր չկա, քիմիայի ուսուցչուհուն կտեղեկացնի։
Էդպես, շաբաթը երկու օր երկու ժամով մնում էի դասերից հետո ու քիմիա պարապում։ Հիշում եմ՝ առաջին օրը էն ոնց էի վախենում։ Որ հիշում էի երկու ժամ պիտի միայն ինձ հետ խոսեր ընկ. Ն-ն, սիրտս կանգնում էր, բայց պարզվեց, որ ինքը դասից դուրս շատ բարի կին էր։ Ոնց որ երկրորդ մայրս լիներ։ Դասարան մտած չմտած-հարցնում էր՝ Նառա ջան, հաց կերե՞լ ես, սոված քիմիա չեն սովորում (միայն ինքն էր ինձ Նառա ասում), կամ՝ Նառա, գույնդ գցել ես, ի՞նչ է եղել… Պարտադիր պիտի իմանար։ ։)
Մի քանի պարապմունք հետո արդեն իրերն իրենց տեղն ընկան ու ինքս ինձ վրա սկսում էի ծիծաղել, թե էն սկզբնական շրջանի խնդիրներն ի՞նչ էին, որ չէի կարողանում անել։
Մի
ամսվա ընթացքում դասարանի կեսից շատից առաջ անցա։ Շատերը զարմացան ու
սկսեցին հետաքրքրվել՝ էդ ո՞նց։ Ես էլ ուրախ-ուրախ համոզում էի, որ իրենք էլ
գային պարապելու։ Ճիշտ է, գնի չափը որ իմանում էին, մի քիչ երկմտում էին,
բայց վերջը երկու հոգի որոշեցին միանալ ինձ։ Ես արդեն ուսուցչուհու դեմքի
արտահայտությունից հասկանում էի՝ ինչն էի սխալ արել, ինչ ու ոնց պիտի գրեի…
Դրա համար երկրորդ ամիսը մի տեսակ ձանձրալի դարձավ։ Զգում էի, որ ես
նորեկներից ահագին առաջ եմ, դասատուն էլ ինձ առանձին խնդիրներ էր տալիս,
ասում՝ նստի գրի, ինքն էլ ուշադրությունը տրամադրում էր միայն նրանց։ Դասի
ժամանակ էլ ասում էր՝ Նառա, դու արդեն երրորդ կարգի խնդիրներին անցիր։ Ես
էլ հավեսով անցնում էի առաջ։
Մի անգամ մի խնդիր սխալ էի գրել, առանց ձայն հանելու մեծ-մեծ տառերով տետրիս էջով մեկ գրեց՝ ԱՄՈԹ, ու ասեց՝ սա կհիշես ու էլ երբեք էս սխալը չես կրկնի։
Շուտով երկրորդ ամիսն էլ ավարտին մոտեցավ, էլ իմաստ չուներ շարունակելը, բայց ամաչում էի ուսուցչուհուս ասել, որ չեմ գնալու։ Դրա համար մամաս վեր կացավ եկավ դպրոց, որ ինքն ասի՝ պարապմունքները դադարեցնենք, հետո եթե էլի կարիք ունենամ, անպայման կդիմենք։ Սիրով համաձայնեց ընկ. Ն-ն՝ ասելով, որ հաստատ կարիք չի լինի։ Վերջում էլ ավելացրեց՝ Ձեր աղջիկը գլուխ ունի։ Էդ արտահայտությունը որ հիշում էի, ինձ միշտ ուժ էր տալիս ու ժպտացնում։ ։)
Միշտ զարմանում էի, թե ես ոնց սովորեցի քիմիայի խնդիրները/վարժությունները հասկանալ։ Էն ժամանակ էդ ինձ համար մի անհաղթահարելի բարձունք էր, ու երբ արդեն սովորել էի, դարձել էի անդարդ մարդ։ Ինչքա՜ն էի ես էդ քիմիայի վախով ապրել։ ։))
Էստեղի դպրոցում քիմիան ահավոր խաղ ու պար էր։ Դասագիրք ընդհանրապես չէինք օգտագործում, բայց ես հետս քաշ էի տալիս, տանում դասի, որովհետև տաս րոպեում պրծնում էի հանձնարարությունները ու, որպեսզի պարապ չմնայի, դասագիրքն էի կարդում, որ անգլերենով տպավորվեին տերմինները (էդ ժամանակ դեռ նոր-նոր էի անգլերեն սովորում)։ Չնայած՝ միակ բանը, որ ինձ մղում էր դասերին հավեսով նստելու քիմիա կարդալ՝ դասատուիս
սիրահարված լինելն էր։ Ինձնից չէր, բայց դե ջահել էի, պատահում է։ ։))
Չգիտեմ՝ երբևիցե կգրեմ էդ օրերի մասին, թե չէ, բայց դե հավես օրեր էին…
Մի անգամ մի խնդիր սխալ էի գրել, առանց ձայն հանելու մեծ-մեծ տառերով տետրիս էջով մեկ գրեց՝ ԱՄՈԹ, ու ասեց՝ սա կհիշես ու էլ երբեք էս սխալը չես կրկնի։
Շուտով երկրորդ ամիսն էլ ավարտին մոտեցավ, էլ իմաստ չուներ շարունակելը, բայց ամաչում էի ուսուցչուհուս ասել, որ չեմ գնալու։ Դրա համար մամաս վեր կացավ եկավ դպրոց, որ ինքն ասի՝ պարապմունքները դադարեցնենք, հետո եթե էլի կարիք ունենամ, անպայման կդիմենք։ Սիրով համաձայնեց ընկ. Ն-ն՝ ասելով, որ հաստատ կարիք չի լինի։ Վերջում էլ ավելացրեց՝ Ձեր աղջիկը գլուխ ունի։ Էդ արտահայտությունը որ հիշում էի, ինձ միշտ ուժ էր տալիս ու ժպտացնում։ ։)
Միշտ զարմանում էի, թե ես ոնց սովորեցի քիմիայի խնդիրները/վարժությունները հասկանալ։ Էն ժամանակ էդ ինձ համար մի անհաղթահարելի բարձունք էր, ու երբ արդեն սովորել էի, դարձել էի անդարդ մարդ։ Ինչքա՜ն էի ես էդ քիմիայի վախով ապրել։ ։))
Էստեղի դպրոցում քիմիան ահավոր խաղ ու պար էր։ Դասագիրք ընդհանրապես չէինք օգտագործում, բայց ես հետս քաշ էի տալիս, տանում դասի, որովհետև տաս րոպեում պրծնում էի հանձնարարությունները ու, որպեսզի պարապ չմնայի, դասագիրքն էի կարդում, որ անգլերենով տպավորվեին տերմինները (էդ ժամանակ դեռ նոր-նոր էի անգլերեն սովորում)։ Չնայած՝ միակ բանը, որ ինձ մղում էր դասերին հավեսով նստել
No comments:
Post a Comment